‘Էներգետիկայի նախարարություն. ՀԱԷԿ-ի վիճակը մտահոգիչ չէ’

944

Ըստ ԱԺ-ում քննարկվող բյուջեի նախագծի՝ էներգետիկայի և բնական պաշարների ոլորտին նախատեսվում է հատկացնել 15615.9 մլն դրամ` 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 12467.1 մլն դրամի դիմաց: Ծախսերի աճը կազմում է 3148.8 մլն դրամ կամ 25,2 տոկոս: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ինչպես փոխանցեց փոխնախարար Արա Սիմոնյանը, Ազգային ժողով չի եկել վատառողջության պատճառով:

Սիմոնյանի ելույթից հետո «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը գազի գնի վերաբերյալ հարց ուղղեց, ինչին ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց, որ նոր տեղեկություն չունի, միայն կարող է ասել, որ բանակցությունները շարունակվում են:
Այնուհետև Բագրատյանը կարծիք հայտնեց, թե ատոմակայանի ռեակտորները նորերով փոխարինելու ժամանակն է: Սիմոնյանը վստահեցրեց, թե ամեն տարի հաստատված ծրագրով իրականացվել են միջոցառումներ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

«Դա բոլոր հետազոտություններում ամենաառաջնահերթ խնդիրն է, և այդ ուղղությամբ այս պահին մտահոգիչ տենդենցներ չեն արձանագրվել: Որևէ կասկածի հիմք՝ մետաղի հետ կապված չկա»,- ասաց Սիմոնյանը:

Նախորդ հոդվածը‘Սիրիայում նավթամուղ է պայթեցվել ‘
Հաջորդ հոդվածը‘Հիվանդանոցի տնօրեն. Ինչ-որ եղել է, նորմայի սահմանում է եղել ‘