‘Խաղից առաջ. Գերմանիա-Հայաստան, Բրազիլիա-Սերբիա’

1080

Գերմանիա-Հայաստան

Այսօր, հունիսի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը  Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Գերմանիայի հավաքականի հետ: Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, խաղից առաջ տրված մամուլի ասուլիսում մեր երկրի ազգային ընտրանու  նորընծա մարզիչ Բեռնար Շալանդը կարևորել է այս խաղը և նշել, որ  ամեն օր չէ, որ հնարավորություն է ստեղծվում խաղալու Գերմանիայի պես ուժեղ հավաքականի հետ: Մարզիչն ասել է, որ ցանկանում է փոխել  հավաքականի մենթալիտետը, հասնել նրան, որպեսզի թիմը ոչ միայն հակագրոհի, այլև կարողանա հարձակողական ֆուտբոլ ցուցադրել: Միաժամանակ այնքան էլ խելամիտ չի լինի Գերմանիայի հավաքականի դեմ խաղալ միայն հարձակողական ֆուտբոլ և պետք է կարողանալ լավ պաշտպանվել: Ի դեպ, միջազգային լրատվամիջոցները նշում են, որ հենց պաշտպանությունն է Հայաստանի ամենաթույլ կողմը: Գերմանիայի համար սա վերջին հանդիպումն է Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, իսկ Հայաստանի համար, ամենայն հավանականությամբ, վերջինը կլինի Եվրո- 2016-ից առաջ:

Գերմանիան, որ համարվում է Աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկը, իրար հետևից երկու անհաջող ստուգողական խաղ է անցկացրել՝  չկարողանալով հաղթել: Այդպիսի բան հազվադեպ է պատահել Լյովի թիմի հետ, մանավանդ որ խաղերն ընթացել են սեփական դաշտում և ոչ այնքան ուժեղ հակառակորդի հետ:

 

Բրազիլիա-Սերբիա

 

Բրազիլիան շարունակում է պատրաստվել  Աշխարհի առաջնության մեկնարկին: Մի շաբաթ հետո «սելեսաո»-ն կբացի Մունդեալը՝ Խորվաթիայի հետ խաղով: Իսկ այսоր նրան ընկերական հանդիպում է սպասվում Սերբիայի հետ, որը տեղի կունենա Սան-Պաուլոյում:

Սերբերն ապրում են իրենց վատ ժամանակները; Այս ընտրանիում սերնդափոխություն է, և հիմնական կազմում ընդգրկված են երիտասարդ ֆուտբոլիստներ: Հավաքականը ղեկավարում է Լյուբինկո Դրուլովիչը, որը նոր-նոր սկսում է հարմարվել իր նոր դերին: Տաղանդներ այս հավաքականում շատ կան, բայց առայժմ միասնական չեն ո’չ ֆուտբոլիստները, ո’չ  էլ մարզչական շտաբի անդամները: Սերբերը որակյալ խաղ ցուցադրելու համար չունեն նաև մոտիվացիա: Նրանք Ամերիկայում խաղացել են Պանամայի ու Ճամայկայի հետ: Գրանցվել է համապատասխանաբար՝ 1:1 և 2:1 արդյունքը: Բրազիլիայի հետ խաղում նրանց սպասվում է մի այլ որակի փորձություն: Այստեղ «սելեսաո»-ն, մեկնարկից առաջ, անպայման կուզենար հաղթել, որպեսզի շահեր երկրպագուների համակրանքը:

 

 

Նախորդ հոդվածը‘Աֆղանստանի նախագահի թեկնածուի դեմ մահափորձ է կատարվել’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինական զորքերը տանկերով գրոհում են Սլավյանսկը’