‘Սկանդալ. Նախարարը, գնալուց առաջ՝ ինքն իրեն մեդալ է շնորհել ‘

4414

Ինչպես արդեն հաղորդել էինք, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով վերջերս նշանակվել է Կոտայքի մարզպետ, նախարարի պաշտոնակատարության վերջին օրերն անգամ օգտագործել է ինքն իրեն լավություն անելու համար:

Ֆեյսբուքյան օգտատեր Վահագն Մխոյանը հրապարակել է Արամ Հարությունյանի ստորագրությամբ փաստաթուղթը, որտեղ վերջինս ինքն իրեն՝ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար» շնորհել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ։ Մեկնաբանություններն, ինչպես ասում են, թողնում ենք ընթերցողին:

 

Նախորդ հոդվածը‘ Դատարանի դահլիճից ազատ են արձակվել Վարդենիկի կրթահամալիրի 3 անչափահաս սաները’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Նախիջեւան. ու՞մ կողմից եւ ու՞մ համար են հնչում կրակոցները’