‘
Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա 3,85 դրամով, հունիսի 11-ին խորհրդարանում լրագրողներին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Այս մասին հաղորդում է news.am-ը և հիշեցնում է, որ ավելի վաղ Նազարյանը հայտարարել էր, որ թանկացումն ուժի մեջ կարող է մտնել օգոստոսի 1-ից: Ըստ նրա՝ որոշումը կայացվելու է մոտ ապագայում՝ Հանձնաժողովի նիստում:
Իր հերթին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը news.am-ին հայտնել էր, որ նշված 3,85 դրամով կթանկանան վերջնական սակագները բաժանորդային բոլոր խմբերի համար:
Հիշեցնենք, որ բարձր լարում ունեցող բաժանորդների համար (35 կՎտ և ավելի) գիշերային և ցերեկային սակագինը այժմ կազմում է համապատասխանաբար 29 և 25 դրամ՝ մեկ կՎտ-ի համար, 6 (10) կՎտ-ի դեպքում՝ 35 և 25 դրամ, 0,38 կՎտ-ի դեպքում և բնակչության համար՝ 38 (9,2 ցենտ) և 28 դրամ (6,8 ցենտ):
‘