‘Բրեյվիկը իշխանություններին բողոքել է վատ բանտային պայմաններից ‘

950

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որը 77 մարդու սպանության համար դատապարտվել է 21 տարվա ազատազրկման, երկրի արդարադատության մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե բանտում իր իրավունքները ոտնահարվում են, եւ նրա հետ վատ են վերաբերվում, ըստ РИА-Новости-ի հայտնում են տեղական ԶԼՄ-ները: 

2011-ի հուլիսի 22-ին Բրեյվիկը Նորվեգիայի մայրաքաղաքի կառավարական թաղամասում պայթյուն է իրականացրել,մ որի հետեւանքով 8 մարդ է զոհվել, այնուհետեւ Ւտոյա կղզում երիտասարդական ճամբարի վրա կրակ է բացել՝ սպանելով 69 մարդու:  

Իր բողոքում Բրեյվիկը նշել է, որ բանտի ղեկավարությունն իր կարծիքով, խախտում է երկրի սահմանադրությունը եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները:

«Նորվեգական հրաձիգը» պահվում է «Իլա» բանտի հատուկ բաժանմունքում, ձերբակալությունից ի վեր՝ առանձնապես խիստ պայմաններում: Նորվեգական ԶԼՄ-ների փոխանցմամբ, նա գտնվում է մարզասարքերով հագեցած երեքսենյականոց «խցում», նա իրավունք ունի օրվա ընթացքում հատուկ վայրում մեկ ժամ զբոսանք կատարել: Բանտի անձնակազմի հետ նրա շփումը հասցված է նվազագույնի՝ ընդամենը մի քանի րոպե օրվա ընթացքում:

 

Նախորդ հոդվածը‘Մոսկվան «ԿԳԲ»-ի 89-ամյա աշխատակցի նկատմամբ Լիտվայում կայացված վճիռը ամոթալի է համարում ‘
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ դիտորդ. ԱՄՆ ընտրություններն արդար եւ թափանցիկկ չեն ‘