‘Հովիկ Աբրահամյանը վերաբացելու է արտեզյան ջրերի հորատանցքերը’

1243

Կառավարությունն իր նախորդ նիստում որոշում է ընդունել Արարատյան դաշտի ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին: Առաջին հայացքից անմեղ այս որոշումն իր մեջ լուրջ ենթատեքստ է պարունակում:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս ծրագրի հաջորդ քայլը լինելու է այն, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերաբացելու է արտեզյան ջրերի հորատանցքերը, որոնք փակվել էին նախորդ կառավարության ջանքերով էկոլոգիական աղետից խուսափելու համար:

Ամեն ինչ պարզ է դառնում որոշման պարբերություններից մեկից. «Առաջին փուլում ապահովել ենթաավազանային պիլոտային ծրագիր՝ առաջնահերթությունը տալով ձկնաբուծական տնտեսություններին»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստները Մաշտոցի պուրակում քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման որոշումը’
Հաջորդ հոդվածը‘ՀԷՑ-ին տալու համար բյուջեում գումար կճարվի. «ՉԻ»’