‘
Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության քրեական հետախուզության աշխատակիցները կանխել են հանցավոր հարձակման մեջ կասկածվող էթնիկ խմբի գործունեությունը:
Նախորդ տարվա սեպտեմբեր ամսին Մոսկվայի Հարավային շրջանում նրանք ավազակային հարձակում են գործել Պետդումայի պատգամավորի օգնականի վրա՝ խլելով նրա ավտոմեքենան: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ձերբակալվել է նախկինում դատապարտված 43-ամյա մի տղամարդ՝ Հյուսիսային Օսիայից, ինչպես նաեւ 39 եւ 43 տարեկան երկու կասկածյալներ՝ Հայաստանից: Նրանց բնակարաններում հայտնաբերվել եւ առգրավվել են «Մակարով» տեսակի ատրճանակներ, չգրանցված հրացան եւ 40 փամփուշտ, ինչպես նաեւ պատգամավորի մեքենայի բանալիները եւ փաստաթղթերը:
Նախաքննությունը շարունակվում է:
‘