‘
Հուլիսի 11-ին, ժամը 23.26-ին ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի», «Ֆոլկսվագեն», «ՎԱԶ-2170» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 3 տուժած: Տուժածները տեղափոխվել են «Սուրբ Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Shamshyan.com-ի տեղեկություններով, Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում 3 ավտոմեքենա բախվել են իրար և մինչ քաղաքացիները փորձել են օգնություն ցուցաբերել վիրավորներին Priora մակնիշի ավտոմեքենայի վարորդն վրաերթի է ենթարկել 2 հոգու և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի:
‘