‘Միսուրի նահանգում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների արդյունքում լրագրողներ են տուժել’

1109

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱՄՆ-ի Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում չեն դադարում զանգվածային անկարգությունները, որոնք սկսվել են ավելի քան մեկ շաբաթ առաջ՝ ոստիկանի կողմից  սեւամորթ դեռահասին սպանելուց հետո: Ֆերգյուսոնի իշխանությունները որոշել են երկարաձգել պարետային ժամը, որը սահմանվել է կիրակի գիշերը: New York Times-ը տեղեկացնում է, որ բժիշկները իրականացրել են դեռահասի մարմնի կրկնակի փորձաքննություն եւ պարզել, որ նրա վրա կրակել են ավելի քան 6 անգամ՝ մոտ հեռավորությունից:

Այսօր գիշերը ոստիկանությունը ցուցարարներին ցրելու նպատակով կրկին կիրառել է արցունքաբեր գազ եւ խլացնող նռնակներ: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գազի պատճառով տուժել են նաեւ մի խումբ լրագրողներ: Նշվում է նաեւ, որ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ են շպրտել «մոլոտովյան կոկտեյլներ»՝ այրելով մի շարք հաստատություններ:

Հիշեցնենք, որ Ֆերգյուսենում լարվածությունը աճել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը հրապարակել է տեղի ունեցածի մանրամասները: Մասնավորապես, խոսքը գնում է տեսանյութի մասին, որտեղ երեւում է, որ մահվանից առաջ 18-ամյա Մայքլ Բրայենը կատարել է մանր կողոպուտ: 

 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Սահմանային վերջին միջադեպերը ղարաբաղյան, հայաստանյան և աշնանային քաղաքական կոնտեքստում’
Հաջորդ հոդվածը‘Մերկ ֆոտոսեսիայի համար Բադեն քաղաքի քաղաքապետը հեռացվել է պաշտոնից’