‘
«Բարսելոնան» փոփոխություններ է մտցրել իր տրանսֆերային քաղաքականության մեջ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՖԻՖԱ-ն ուժ է մեջ է թողել երկու մոտակա տրանսֆերային պատուհանների ընթացքում ֆուտբոլիստներ ձեռք բերելու արգելքը:
Կապտանռնագույնները պատրաստվում են գնել միանգամից երկու կիսապաշտպանների՝ Մարկո Ռոյսին («Բորուսիա» Դորտմունդ) ու Խուան Կուդրադոյին («Ֆիորենտինա»)՝ մինչև մյուս տարվա ամռանը վարձավճարով նրանց թողնելով իրենց ակումբներում: Այս մասին հաղորդում է AS-ը:
Այս աղբյուրի տվյալներով՝ Ռոյսի տրանսֆերը գնահատվում է 25 մլն եվրո, իսկ Կուադրադոյինը՝ 40 մլն եվրո:
‘