‘Ինքնահռչակ ԴԺՀ-ի աշխարհազորայիններ. ՆԱՏՕ-ի սպաները Մարիուպոլում ընկել են շրջապատման մեջ’

1420

Մարիուպոլում (Դոնեցկի մարզ) «շրջապատման մեջ են հայտնվել ՆԱՏՕ-ի հինգ-վեց սպաներ»:

 Այս մասին տեղեկացրել են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորում: «Նրանց գտնվելու ստույգ վայրը հայտնի չէ՝ խիստ գաղտնիության պատճառով: Սակայն փաստ է, որ նրանք չեն կարող դուրս գալ Մարիուպոլից: Խունտայի ողջ ղեկավարությունն ու հատուկ ստորաբաժանումները լքել են քաղաքը, մնացել են «Դնեպր» և «Ազով» գումարտակների առանձին մասեր»,- ասել են ԴԺՀ աշխարհազորում:

Այս տեղեկատվությունն այլ աղբյուրներից չի ճշտվել, փոխանցում է ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘Լավրով. ՌԴ-ի կողմից Ուկրաինայում ռազմական միջամտություն չի լինի’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. Օգոստոսին Իրաքում բռնության զոհ է դարձել 1,4 հազար մարդ’