‘
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն բոլորին հասկացրել է, որ չի պատրաստվում հրաժարվել Իսպանիայի հավաքականում հանդես գալուց այն դեպքում, եթե Կատալոնիան անկախություն ձեռք բերի: Նշենք, որ կատալոնացի ֆուտբոլիստը բազմիցս հանդես է եկել Կատալոնիայի անկախացման հանրաքվե անցկացնելու նախաձեռնության պաշտպանությամբ:
«Ես չեմ հասկանում, թե ինչն է վախեցնում մարդկանց: Ես արդեն 11 տարի է խաղում եմ Իսպանիայի հավաքականում, և ոչ ոք չի կարող մտածել, որ ես այնտեղ ինչ-որ բան այնպես չեմ անի: Սակայն ես կատալոնացի եմ և կողմնակից եմ դեմոկրատական ռեֆերենդումի: Ես մեր տարածաշրջանի՝ Իսպանիայից անկախացման ջատագովն եմ, բայց Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ դա ոչ մի կապ չունի»,-ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Նշենք, անկախության հանրաքվեն Կատալոնիայում կանցկացվի նոյեմբերի 4-ին:
‘