‘Ադրբեջանը հրաժարվել է Հայաստանում մասնակցել «Եվրոնեստի» վեհաժողովի նիստին’

1028

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել «Եվրոնեստի» Խորհրադարանական վեհաժողովի նիստին, որը հնարավոր է անցկացվի Հայաստանում: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հոկտեմբերի 16-ին Բրյուսելում կկայանա «Եվրոնեստի» ԽՎ բյուրոյի նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի կազմակերպության հերթական ննստաշրջանը Հայաստանում անցկացնելու հարցը: Այդ հանգամանքն իրարանցում է առաջացրել ադրբեջանական պատվիրակությունում, որի ղեկավար Էլհան Սուլեյմանովը բողոքի նամակ է հղել կազմակերպությանը` նստաշրջանը Հայաստանում անցկացնելու կապակցությամբ:

Նախորդ հոդվածը‘Համլետ Պետրոսյան. Մտավորականը չպիտի իշխանություններից պարգեւներ ակնկալի ‘
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ’