‘
Եգիպտոսում իր մասին հայտարարած նոր ծայրահեղական խմբավորումը սպառնացել է ահաբեկչական գրոհներ իրականացնել այն երկրների դեսպանատների և ներկայացուցչությունների վրա, որոնք մասնակցում են «Իսլամական պետության» դեմ դաշինքին: Այդ մասին երեկ երեկոյան տեղեկացրել է «Ալ-Վասաթ» լրատվական կայքը:
Համացանցում տեղադրված հայտարարության համաձայն՝ իրենց «Եգիպտոսի խալիֆայության մարտիկներ» անվանող գրոհայինները հավատարմության երդում են տվել ԻՊ պարագլուխ Աբու-Բաքր ալ-Բաղդադիին: Մասնավորապես՝ նրանք իրենց գլխավոր թիրախ են հայտարարել ԱՄՆ-ի և արևմտյան երկրների դիվանագիտական առաքելությունները: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
‘