‘ԵՄ արտաքին քաղաքականությունը երկակի ստանդարտներ ունի. ռուս դիվանագետ’

847

Մոսկվայի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Թեհրանի կողմից արգելափակված արևմտյան հեռուստակայանների հարցում երկակի ստանդարտներով է առաջնորդվում, հաղորդում է ria.ru-ն:

Օրեր առաջ Էշթոնը  մտահոգություն էր հայտնել Իրանի իշխանությունների կողմից միջազգային արբանյակային հեռուստաալիքների խլացման կապակցությամբ:  Նրա կարծիքով՝ այդ կերպ Թեհրանը փորձում է զրկել քաղաքացիներին ազատ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից:

«ԵՄ կողմից սիրիական հեռուստաալիքների հեռարձակման կասեցման համատեքստում անհասկանալի է Եվրոպայի արտաքին քաղաքականության պատասխանատուի գրաված դիրքը»,- ասել է ռուսական դիվանագիտական աղբյուրը:

Ըստ ԵՄ տվյալների՝ այսօր Իրանում ավելի քան 500 միջազգային ալիք է արգելափակվում՝ այդ թվում BBC-ն և «Դոյչե Վելլեն»:

Նախորդ հոդվածը‘2013-ից անվճար իրավաբանական օգնությունը հասանելի կլինի բոլոր կարիքավորներին’
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսի վարչապետը ժամանել է Գազա. Այցի առթիվ պաղեստինցիները խախտել են հրադադարը’