‘Վենեսուելայում արգելել են գիշերն անցկացնել հերթերում’

774

Վենեսուելայի Յարակույ նահանգի իշխանությունները հրաման են արձակել, որով արգելվում է գիշերն անցկացնել առևտրի կենրոնների մոտ գոյացած հերթերում:

Նահանգապետ Խուլիո Լեոն Էրեդիայի խոսքով՝ գնորդները հերթ կարող են կանգնել առավոտյան ժամը յոթից մինչև խանութի փակվելը, քանի որ գիշերը հերթ կանգնածները խախտում են հասարակական կարգը և ապրանքներ են ձեռք բերում՝ դրանք վերավաճառելու նպատակով:

Առևտրի կենտրոններում մեծ հերթեր են առաջանում Վենեսուելայում մի քանի լայն սպառման ապրանքների ՝ կաթի, շաքարի, դեղամիջոցների դեֆիցիտի պատճառով: Ընդ որում, երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի համոզմամբ՝ այդ դեֆիցիտն առաջացել է ընդդիմության և գործարարների մեղքով:

Ավելի վաղ Վենեսուելայում առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքը վերահսկելու նպատակով մտցվել էր մատնահետքերը սկանավորելու համակարգ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Բուլղարիայի դատախազությունը հաստատել է Կուաշի եղբայրների հանցակցի ձերբակալությունը’
Հաջորդ հոդվածը‘Դրեզդենում նոր երթ է տեղի ունեցել ընդդեմ Եվրոպայի իսլամացման’