‘«Մանչեսթր Սիթի»-«Արսենալ»՝0:2 (տեսանյութ)’

749

Լոնդոնի «Արսենալը» հաղթանակ տոնեց «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ: «Էթիհադ» մարզադաշտում կայացած խաղում «զինագործները» երկու անպատասխան գնդակ խփեցին Ջո Հարտի պաշտպանած դարպասը:

23-րդ րոպեին Վենսան Կոմպանին սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, և գլխավոր մրցավար Մայք Դինը դաշտի տերերի դարպասին նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Սանտի Կասրոլան: Երկրորդ գոլը հյուրերը խփեցին 66-րդ րոպեին. աչքի ընկավ Օլիվյե Ժիրուն:

Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի 39 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Մանչեսթեր Սիթին» մնաց 47 միավորով` 2-րդ հորիզոնականում. «քաղաքաբնակներն» առաջատար «Չելսիին» այժմ զիջում են 5 միավոր:

ՄԱՆՉ. Ս.-ԱՐՍԵՆԱԼ

0-2 (0-1)

MC

0-1՝ Սանտի Կասորլա 24՛ (11մ), 0-2՝ Օլիվյե Ժիրու 67՛

 

ՄԱՆՉ. Ս.. 1.Ջո Հարտ, 4.Վենսան Կոմպանի, 5.Պաբլո Սաբալետա, 22.Գաել Կլիշի, 26.Մարտին Դեմիկելիս, 6.Ֆերնանդու Ռեժես, 7.Ջեյմս Միլներ (35.Ստեֆան Յովետիչ, 46), 15.Խեսուս Նավաս (10.Էդին Ջեկո, 76), 21.Դավիթ Սիլվա, 25.Ֆերնանդինյու (18.Ֆրենկ Լեմպարդ, 63), 16.Սերխիո Ագուեռո

ԱՐՍԵՆԱԼ. 13.Դավիթ Օսպինա, 4.Պեր Մերտեսակեր, 6.Լորան Կոսյելնի, 18.Նաչո Մոնրեալ, 39.Էկտոր Բելյերին, 15.Ալեքս Չեմբերլեն (7.Տոմաշ Ռոսիցկի, 66), 16.Աարոն Ռեմսի (20.Մատյե Ֆլամինի, 84), 19.Սանտի Կասորլա, 34.Ֆրանսիս Կոկելեն, 12.Օլիվյե Ժիրու, 17.Ալեքսիս Սանչես (3.Կիրան Գիբս, 84)

Զգուշացում՝ Վենսան Կոմպանի 41՛ (Մ), Ֆերնանդինյու 54՛ (Մ), Սերխիո Ագուեռո 86՛ (Մ), Լորան Կոսյելնի 3՛ (Ա), Աարոն Ռեմսի 38՛ (Ա), Էկտոր Բելյերին 56՛ (Ա) ; Մրցավար՝ Մայք Դին 

 

65

ԳՆԴԱԿԻ %

35

12 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

9 (3)

12

ՏՈՒԳԱՆՔ

5

16

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» խոշոր հաշվով հաղթանակ տոնեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն «Ռեալի» պատմության երրորդ ռմբարկուն է’