‘
Դոնի Ռոստովի դատարանը լրագրող և բլոգեր Սերգեյ Ռեզնիկին մեղավոր է ճանաչել կեղծ տեղեկատվության և իշխանություններին վիրավորելու մեջ և դատապարտվել երեքուկես տարի ազատազրկման: Ռեզնիկին նաև արգելվել է երկու տարի աշխատել ԶԼՄ-ներում:
Այդպիսով՝ դատարանը լիովին բավարարել է դատախազության պահանջը՝ հաշվի առնելով նաև այն 1,5 տարի պատիժը, որ Սերգեյ Ռեզնիկն արդեն իսկ կրում է նախկին քրեական գործով. 2013 թ. ռոստովյան մեկ այլ դատարան նրան մեղավոր է ճանաչել իշխանության ներկայացուցչին վիրավորելու, կաշառքի և կեղծ տեղեկատվության մեջ:
Ռեզնիկը կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները ու դրանք համարում է շինծու և իր լրագրողական գործունեությունը խոչընդոտելու նպատակ հետապնդող:
Սերգեյ Ռեզնիկը հայտնի դարձավ Դոնի Ռոստովում քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների կոռումպացվածության վերաբերյալ իր մի շարք հրապարակումներից հետո: Փոխանցում է BBC-ն:
‘