‘Լևոն Արոնյանը դարձել է կայծակնային մրցաշարի հաղթող ‘

1322

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում փետրվարի 13-ին մեկնարկել է շախմատային հզոր մրցաշար: Մասնակիցների թվում է Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը: Նրա մրցակիցները են Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ֆաբիանո Կարուանան (Իտալիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը եւ Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան):

 Առաջին օրը կայացել է բլից մրցաշարը, որի հաղթող է դարձել Արոնյանը` վաստակելով 4 միավոր: Կրամնիկի եւ Կարաունայի հետ պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի, իսկ Նակամուրայի, Կարյակինի եւ Անանդի նկատմամբ Արոնյանը առավելության է հասել:

Փետրվարի 14-18-ը կայանալու է դասական մրցաշարը, փետրվարի 19-ին` արագը:

 

Մրցաշարային աղյուսակը

1. Արոնյան  4

2. Անանդ  3.5

3. Կարուանա  3.5

4.  Նակամուրա 2

5. Կարյակին  1

6. Կրամնիկ 1

 

5-րդ տուր

Արոնյան- Անանդ 1-0

Կրամնիկ- Կարուանա 0-1

Նակամուրա -Կարյակին 1-0

Նախորդ հոդվածը‘Բենզեմա. «Առօրյայում սիրում եմ ծիծաղել, կարողանում եմ հարաբերություններ հաստատել ցանկացած մարդու հետ»’
Հաջորդ հոդվածը‘Ինչպես ընտրել կյանքի ուղեկցին’