‘
«Գազպրոմը» պատրաստ է Դոնբասին գազի մատակարարումը դուրս բերել ռուսաստանա-ուկրաինական գազային հարցի քննարկումների շրջանակից, հայտարարել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
Էներգամիության հարցով Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը չորեքշաբթի առաջարկել է ՌԴ-ից Դոնեցկին և Լուգանսկին մատակարարվող գազի հարցերը դիտարկել ռուսաստանա-ուկրաինական ձմեռային գազային փաթեթից դուրս:
«Մենք այս պահին պատրաստ ենք մեր քննարկումների շրջանակից դուրս բերել Դոնբասին մատակարարվող գազի հարցը», Россия-24-ի եթերում հայտարարել է Կուպրիյանովը: Փոխանցում է ria.ru-ն:
‘