‘Վալերի Ամոս. Սիրիայում պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ը բանակցեն’

1032

Սիրիայում պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի, նաև՝ Իրանի և միջինարևելյան մյուս պետությունների համատեղ աշխատանքը: Bloomberg  գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդասիրական գործողությունների հարցերով տեղակալ Վալերի Ամոսը: «Մենք փորձում ենք հասնել դրան հարցի մարդասիարական կողմի առումով՝ մեկտեղ հավաքել այդ երկրները: Մենք արդեն մոտ ենք դրան, բայց դա բավարար չէ: Իսկապես՝ դժվար է ասել, թե ինչպես կարելի է դա անել»,- ասել է Ամոսը:

Նրա կարծիքով՝ Սիրիայում կռվող կողմերի վրա ազդեցություն ունի վեց պետություն՝ ԱՄՆ-ը, ՌԴ-ն, Իրանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը և Թուրքիան: Ամոսը նշել է, որ այդ երկրների ներկայացուցիչները «պետք է հավաքվեն մի սենյակում և մի շարք խորհրդակցություններ անցկացնեն» այն մասին, թե ինչպես դադարեցնեն բռնությունները և համոզեն հակամարտության կողմերին՝ «մասնակցելու խաղաղ կարգավորման գործընթացին»:

Համաշխարհային կառույցի տվյալներով՝ Սիրիայում զինված հակամարտության զոհ է դարձել գրեթե 220 հազար մարդ, փախստականների թիվն անցնում է 4 միլիոնից: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Իսլանդիան պաշտոնապես հրաժարվել է ԵՄ մտնելուց’
Հաջորդ հոդվածը‘Կազանի ողբերգությունը. զոհերի թիվը հասել է 11-ի’