‘
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն համոզված է, որ շատ շուտով Իրանում ավարտին կհասցվի միջուկային զենքի ստեղծումը,- գրում է ИТАР-ТАСС լրատվական գործակալությունը:
«Իրանը բավականին արագ է առաջադիմում միջուկային զենքի պատրաստման համար անհրաժեշտ ուրանի հարստացման ասպարեզում: Մոտավորապես վես ամիս հետո նրանք կատարած կլինեն անհրաժեշտ աշխատանքի 90 տոկոսը: Անհապաղ պետք է «կարմիր գիծ» գծել, որը հատելու դեպքում Իրանն անդառնալի հետևանքներ կկրի »,- ասել է վարչապետը ԱՄՆ լրատվամիջոցներին տված իր հարցազրույցում:
‘