‘ԱՄՆ-ը հեշտացնում է Green card-ի ստացման ընթացակարգը արտասահմանցի ուսանողների համար’

957

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը որոշում է ընդունել մաթեմատիկայի և նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում ամերիկյան բուհերում կրթություն ստացած արտասահմանցի ուսանողների կացության իրավունքը (Green card) պարզեցնելու մասին, հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:

Կոնգրեսականների խոսքերով՝ նման որոշում ընդունելու նպատակը ԱՄՆ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտը խթանելն է:

Հաջորդ փուլում օրինագիծը պետք է հաստատվի Միացյալ Նահանգների սենատում: Ամենայն հավանականությամբ՝ նախագծի քննարկումը կհետաձգվի մինչև գալիք տարվա սկիզբը, քանի որ ներկայումս սենատը զբաղված է 2013թ. պետական բյուջեի ծրագրի քննարկմամբ:

Միգրացիոն քաղաքականության փոփոխությունները 2013-թ. ԱՄՆ կոնգրեսի հիմնական թեմաներից մեկը կլինեն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում թունաքիմիկատներով լի գնացքի մի քանի ցիստեռն ընկել են գետը ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօրվանից միգրանտները ռուսաց լեզվի քննություն կհանձնեն’