‘Կիմ Չեն Իրի անձի պաշտամունքը ԿԺԴՀ-ին 120 միլիոն դոլար է արժեցել ‘

899

Կիմ Չեն Իրի անձի պաշտամունքը երկրի համար 120 միլիոն դոլար է արժեցել, Հարավային Կորեայի լավատեղյակ աղբյուրներին հղում կատարելով՝ հաղորդում է հյուսիսկորեական The Chosun Libo թերթը: Օրինակ, Փհենյանում Կիմ Չեն Իրի 23-մետրանոց հուշարձանը, որը տեղադրվել է 2012 թ. ապրիլին, արժեցել է 10 միլիոն դոլար: Նույնպիսի յոթ արձաններ տեղադրվել են տարբեր տեղերում, այդ թվում՝ պետական հիմնարկներում: Այդ ամենի վրա ծախսվել է ևս 50 միլիոն դոլար: Բացի այդ, իշխանությունները 25 միլիոն դոլար են ծախսել, որպեսզի Կիմ Չեն Իրի անունը գրեն Հավիտենական կյանքի 3200 աշտարակների վրա. դրանք հանգուցյալ առաջնորդներին և հերոսներին նվիրված հուշարձաններ են, որոնք տեղակայված են Հյուսիսային Կորեայի հիմնական ճանապարհների խաչմերուկներում: 15 միլիոն դոլար հատկացվել է ԿԺԴՀ-ի հիմնադիր Կիմ Իր Սենին և Կիմ Չեն Իրին պատկերող խճանկարները փոխելու,  ու ևս 20 միլիոն՝ երկու առաջնորդների 20 միլիոն լուսանկարները փոխելու համար:  Անհրաժեշտ գումարը հավաքելու համար քաղաքացիներին հարկադրում են փող փոխանցել Կիմ Իր Չենի հշատակի հավերժացման նպատակով 2007 թ. ստեղծված հատուկ հիմնադրամին՝ այդպիսով ապացուցելով իրենց նվիրվածությունը վարչակարգին: Արտասահմանում աշխատող յուրաքանչյուր հյուսիսկորեացի պարտավոր է ամսական 150 դոլար փոխանցել հիմնադրամին:

Նախորդ հոդվածը‘Ստյոպա Սաֆարյան. Թիվ 1 ընտրատարածքում բերեցին պաստառ կախեցին և այդ պաստառն ընտրվեց’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյոյի համար պարզ է, թե ում կհանձնեն «Ոսկե գնդակը»’