‘
Ամերիկացի Նիկ Նյուելը մարզական սխրանքի վառ օրինակ է ցուցադրել՝ դառնալով խառը մարտարվեստի (MMA) չեմպիոն:
Ի ծնե ձախ ձեռքից զրկված մարզիկը նոյեմբերի 9-ին XFC կազմակերպության վարկածով չեմպիոնական մենամարտում առաջին իսկ ռաունդում ուժային հնարքով հաղթել է Էրիկ Ռեյնոլդսին, հաղորդում է bleacherreport.com-ը:
Մեկ ձեռքի բացակայությունը 26-ամյա չի խանգարում ամերիկացուն հաջողությամբ հանդես գալ պրոֆեսիոնալ ասպարեզում: Վերջինս խառը մենամարտերում իր նորամուտը նշել է 2009 թվականին եւ այդ ընթացքում անցկացրել ինն մենամարտ եւ բոլորում էլ հաղթող ճանաչվել:
‘