‘Գվարդիոլա.«Պարտությունները լինում են տարին մեկ անգամ. հավանաբար, նորմալ է»’

1197

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել իր խաղային փիլիսոփայությունից: 

Գվարդիոլայի նախընտրած խաղաոճը, որը հիմնված է գնդակի տեղաշարժի վերահսկողության վրա, սկսել են քննադատել Բունդեսլիգայի 15-րդ տուրի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ հանդիպումից հետո. մյունխենյան թիմը պարտվել էր 1:3 հաշվով:

-Երբ ես սկսել եմ աշխատել «Բավարիայում», թիմը սկսել է քիչ գոլեր բաց թողնել և մրցակիցներին թույլ չի տվել շատ վտանգավոր պահեր ստեղծել: Այս ամենին մենք հասել ենք գնդակի տեղաշարժը վերահսկելու շնորհիվ: Մենք գրեթե միշտ հաղթում ենք 5:0 հաշվով, իսկ պարտությունները լինում են տարին մեկ անգամ. դա, հավանաբար, նորմալ է,-Գվարդիոլայի խոսքը մեջբերված է «Sport1»-ից:

Նախորդ հոդվածը‘Բենիտեսն աջակցել է Բենզեմային’
Հաջորդ հոդվածը‘«Five-a-side». Իբրահիմովիչի երազանքի թիմը’