‘Պերես. «Բենզեման ընկել է դժվար կացության մեջ, բայց նրա խիղճը միանգամայն մաքուր է»’

1142

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդես է եկել ի պաշտպանություն թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի։

-Բենզեման քիչ թե շատ նորմալ վիճակում է։ Նա ընկել է դժվար կացության մեջ, բայց նրա խիղճը միանգամայն մաքուր է, նա վստահ է, որ ոչ մի վատ բան չի արել։ Ես ծանոթ եմ նրան 2009 թվականից, և նա ոչ մի վատ բան չի արել այս ժամանակահատվածում։ Այս վեց տարիների ընթացքում, ինչ նա մեզ հետ է, ես նրանից տեսել եմ միայն լավը։

Կարիմը ոչ մի անգամ չի ուշացել մարզումներից, ոչ մի անգամ չի փչացրել հարաբերությունները մարզիչների կամ թիմակիցների հետ։ Նա նույնիսկ քարտեր ավելի քիչ է ստացել,- ասել է Պերեսը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բենզեման հեռացվել էր Ֆրանսիայի հավաքականից «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի շանտաժի գործով։

 

Նախորդ հոդվածը‘Գվարդիոլա. «Անչելոտին սուպերմարզիչ է և հիանալի մարդ»’
Հաջորդ հոդվածը‘«BBC». Մոուրինյոն պաշտոնանկությունից առաջ ակնարկել է թիմում առկա «փտած խնձորների» մասին’