‘
Իտալական «Վերոնա»-ի հարձակվող Լուկա Տոնին խոսել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի մասին, -տեղեկացնում է Football-Italia-ն:
Իտալացի ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել Մյունխենի «Բավարիա»-ի կազմում, որը մարզում էր հոլանդացի մասնագետը:
«Վան Գալն ատում էր լատինամերիկյան ֆուտբոլիստներին: Ամեն դեպքում, երկրպագուները մեզ սիրում էին»,- հայտարարել է Տոնին:
‘