‘
«Ռոմայի» 39-ամյա ավագ Ֆրանչեսկո Տոտին պատմել է, որ առաջիկայում կարող է հեռանալ իտալական ակումբից:
«Ես բուժել եմ վնասվածքս, եւ եթե դուրս չեմ գալիս խաղադաշտ, ապա դա տակտիկական պատճառներով է: Այս իրավիճակում չեմ կարող մնալ «Ռոմայում»: Փոխարինողների նստարանին մնալը ցավ է պատճառում ինձ: Հասկանում եմ, որ արդեն երիտասարդ չեմ, բայց կարիերայի այսպիսի ավարտն անթույլատրելի է ինձ համար՝ հաշվի առնելով, թե ինչ եմ տվել «Ռոմային»: Ավելի շատ հարգանք եմ պահանջում իմ հանդեպ: Պայմանագիրս ավարտվում է հունիսին, եւ ես լուրերի եմ սպասում ակումբի ղեկավարությունից: Տեսնենք, թե ինչ տեղի կունենա: Սպասում եմ, որ ամեն ինչ արդարացի է լինելու իմ հանդեպ»,- Տոտիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողը 1992-ից է խաղում «Ռոմայի» գլխավոր թիմում:
‘