‘WhoScored.com: Մխիթարյանը՝ «Բորուսիա» — «Հոֆենհայմ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ’

1216

Հայաստանի Ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com կայքի վարկածով ճանաչվել է «Բորուսիա» — «Հոֆենհայմ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: 

Մինչև հանդիպման 80-րդ րոպեն նվազագույն հաշվով պարտվող «Բորուսիան» Մխիթարյանի փայլուն գոլից հետո կարողացավ բեկել խաղի ընթացքը: 

Ավելացված ժամանակում էլ Եվրոպայի լավագույն ասիստենտը հարվածի դուրս բերեց Օբամեյանգին` օգնելով հաղթական հաշիվը դարձնել 3-1: 

Մխիթարյանի ցուցադրած խաղը Whoscored-ը գնահատել է 8.8 միավորով: Երկրորդ ամենաբարձր նիշը ստացել է Պիշչեկը` 8.3: 

Նախորդ հոդվածը‘Պետր Չեխ. «Կցանկանայի կարիերաս ավարտելուց հետո դառնալ մարզիչ»’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի ռեժիսորը ֆիլմ կնկարահանի Ջերրարդի կյանքի մասին’