‘
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին World Soccer հանդեսի կողմից ճանաչվել է 2012 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հաղորդում է Barcastuff թվիտերը:
Նշենք, որ 2012 թվականին արգենտինացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում 88 գոլ է խփել եւ այդ ցուցանիշով գերազանցել գերմանացի Գերդ Մյուլերի ռեկորդը, որը սահմանվել էր դեռեւս 1972 թվականին:
‘