‘
Սերժ Սարգսյանը մարտի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Հայտնում է Սարգսյանի մամլո ծառայությունը: Նշվում է, թե այցի շրջանակներում Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ առևտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, հումանիտար և այլն, երկկողմ փոխգործակցությանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր:
«Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների և այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ»:
Նշվում է նաեւ, թե Սերժ Սարգսյանը մարտի 10-ին կմասնակցի նաև շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
‘