‘
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը չի կասկածում, որ «Լեսթերը» կկարողանա այս մրցաշրջանում նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը:
«Իհարկե, «Լեսթերը» կարող է դառնալ չեմպիոն: Ես վստահ եմ, որ Ռանյերիի գլխավորած թիմը կապահովի տիտղոսը Պրեմյեր լիգայի ավարտից երեք տուր առաջ»,- Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է thesundaytimes-ը:
Անգլիայի ընթացիկ առաջնության վերջին երեք տուրերում «Լեսթերը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Յունայթեդին», կընդունի «Էվերտոնին» եւ արտագնա հանդիպում կանցկացնի Լոնդոնի «Չելսիի» հետ:
Առաջնության ավարտից 9 տուր առաջ «Լեսթերը» 5 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Տոտենհեմի» նկատմամբ:
‘