‘Անաստասիադիս. Օդանավի առևանգման դրդապատճառը կին է’

1378

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հաստատել է, որ EgiptAir  ավիաընկերության ինքնաթիռի գրավումն ամենևին կապ չունի ահաբեկչության հետ, հաղորդել են կիպրոսյան լրատվամիջոցները:

«Այդ ամենը կատարվել է կնոջ պատճառով»,- ասել է նախագահը լրագրողներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լառնակայում վայրէջք կատարած օդանավն առևանգող Իբրահիմ Սամահան հանդիպում է պահանջել իր նախկին կնոջ հետ, որն ապրում է Կիպրոսում: Նա պահանջել է է արաբերենով գրված նամակը հանձնել կնոջը:

 Բրիտանական The Daily Telegraph թերթը, հղում անելով Կիպրոսի իրավապահ մարմինների աշխատակիցներին, հաղորդել է, որ կինն ուղևորվել է օդանավակայան: Փոխանցում է Interfax-ը: 

Նախորդ հոդվածը‘Պարզվել է եգիպտական օդանավն առևանգողի ինքնությունը’
Հաջորդ հոդվածը‘«Էրդովի, Էրդովո, Էրդողան». Անկարան վրդովված է (վիդեո)’