‘Եգիպտական օդանավի առևանգիչը կալանավորվել է 8 օրով’

1289

Եգիպտացի Սեյֆ ադ Դին Մուստաֆան, որն առևանգել էր EgyprAir ավիաընկերության A320 ինքնաթիռը, Լառնակայի շրջանային դատարանի կողմից կալանավորվել է 8 օրով: Նրան օդահենության, պայթուցիկ նյութերի ապօրինի պահման, մարդկանց առևանգելու և ահաբեկչության մեղադրանք է ներկայացվել:

Մուստաֆան հայտարարել է, որ չի առարկում կալանքի դեմ: Նա դատարանում ինքնուրույն է հանդես եկել: Իր գործողությունները Մուստաֆան բացատրել է նախկին կնոջը և երեխաներին հանդիպելու ցանկությամբ, որոնց չի տեսել 24 տարի, քանի որ «Եգիպտոսի կառավարությունը իրեն թույլ չի տվել»:

Կիպրոսի զանգվածային լրատվամիջոցների տեղեկություններով՝ ութօրյա ժամկետը եգիպտացին կանցկացնի Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի բանտում:

Եգիպտական ավիաընկերության օդանավը, որը Ալեքսանդրիա-Կահիրե չվերթ էր իրականացնում, 59-ամյա Մուստաֆան առևանգել էր երեքշաբթի առավոտյան, ապա պահանջել էր փոխել երթուղին՝ սպառնալով պայթեցնել իր «մահապարտի գոտին»: Օդանավը վայրէջք էր կատարել Լառնակայի օդանավակայանում: Առևանգիչը համարյա անմիջապես բաց էր թողել ուղևորների մեծ մասին, իսկ քիչ անց ինքն էլ էր հանձնվել ոստիկանությանը: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Բրյուսելը չի խրախուսել Թուրքիայի կոշտ արձագանքը երգիծական տեսահոլովակին’
Հաջորդ հոդվածը‘Փարիզյան ահաբեկչի զինանոցը’