‘
Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսն անդրադարձել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որի ծառայություններով հետաքրքրված են Թուրինի «Յուվենտուսը» եւ Լոնդոնի «Արսենալը»:
«Երեւում է, թե այս մրցաշրջանում Մխիթարյանն իրեն որքան լավ է զգում «Բորուսիայում», եւ ինչքան դրական է դա անդրադառնում նրա խաղի վրա: Հուսով եմ, որ Մխիթարյանը, ինչպես նաեւ Հումելսն ու Գյունդոգանը կմնան մեր թիմում»,- Ռոյսի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2017-ի ամառը: Այս մրցաշրջանում նա գերմանական ակումբի կազմում 20 գոլի եւ 18 գոլային փոխանցման հեղինակ է դարձել բոլոր մրցաշարերում:
‘