‘
Այսօր վաղ առավոտից Քուվեյթի մայրաքաղաքում հավաքված ցուցարարները պահանջում են ցրել դեկտեմբերի 1-ին ընտրված խորհրդարանը և արտահերթ ընտրություններ նշանակել: Այս անգամ քաղաքացիների վրդովմունքի պատճառ է դարձել նոր կառավարության կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով սրբապղծության համար մահապատիժ է նախատեսվում:
Նախագծի համաձայն այն մարդը, որի գործողույթունները կբնորոշվեն որպես սրբապղծություն, կպատժվի կալանքով, կամ խոշոր տուգանքով, սակայն հանցանքը 2-րդ անգամ կրկնելու դեպքում` մահապատիժն անխուսափելի կլինի:
Նման օրենքներ արդեն գործում են Պակիստանում և Սաուդյան Արաբիայում: Նախագիծը հաստատվբելու դեպքում այս երկրների շարքը կհամալրի նաև Քուվեյթը:
‘