‘Հիտցվելդը քննադատել է Տուխելին’

1585

Դորտմունդի «Բորուսիա»-ի և «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիտցվելդը քննադատել է դորտմունդյան ակումբի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելին՝ «Շալկե»-ի դեմ խաղում ընդգրկված ֆուտբոլիստների պատճառով:

Տուխելը պահեստայինների նստարանին էր թողել հիմնական կազմի հինգ ֆուտբոլիստների՝ Պիշչեկին, Գյունդողանին, Մխիթարյանին, Ռոյսին և Օբամեյանգին:

«Ես ինձ թույլ չէի տա նման փոփոխություններ կատարել այդքան կարևոր խաղում: Ավելի կարևոր է ռուռյան դերբիում հաղթանակ տանել, քան նվաճել տիտղոսը:

Այդ խաղի մասին խոսվում է անգամ վեց ամիս անց: Դերբիում պարտություն կրելու պատճառով լարվածությունը կտրուկ աճում է»,- Bild-ը մեջբերում է Հիտցվելդի խոսքերը:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը՝ «Բորուսիայի» ռեկորդակիր’
Հաջորդ հոդվածը‘Զիդան. «Ռեալ»-ի ֆուտբոլիստները պետք է համբերությամբ լցվեն’