‘Պեպե. Կասկերոյի հետ միջադեպից հետո ցանկանում էի կարիերաս ավարտել’

793

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն պատմել է, թե ինչ ապրումներ է ունեցել 2009 թվականի ապրիլին Իսպանիայի առաջնությունում «Խետաֆեի» հետ խաղում մրցակցի հարձակվող Խավիեր Կասկերոյի հետ կապված միջադեպից հետո, երբ Պեպեն Կասկերոյին մի քանի անգամ հարվածելուց հետո դաշտից հեռացվեց եւ որակազրկվեց 10 խաղով:

«Այդ դրվագից հետո ցանկանում էի ավարտել կարիերաքս: Մեծ հաշվով, հենց այդ միջադեպից հետո ամբողջ աշխարհում ոչ այնքան հաճելի համբավ ձեռք բերեցի: Ինձ մարդասպան են անվանում: Իրականում Իսպանիայի առաջնությունում պորտուգալացիների վրա ուժեղ ճնշում են գործադրում»,- Պեպեի խոսքն է մեջբերում AS-ը:

Նախորդ հոդվածը‘Երկու ռուս կանայք բռնաբարվել են Թաիլանդում ‘
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյանը չի հայտարարել քաղաքականությունից հեռանալու մասին ‘