‘Սպիտակ տուն. Թրամփը և Պուտինը G20-ում հանդիպել են ոչ թե մեկ, այլ երկու անգամ’

2248

Համբուրգում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները, բացի պաշտոնական երկժամյա բանակցություններից, ևս մի՝ ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել, հաղորդել է Սպիտակ տունը: Նշում է, որ երկրորդ հանդիպումը կայացել է պետությունների ղեկավարի համար կազմակերպված ընթրիքի ժամանակ, առաջին պաշտոնական հանդիպումից մի քանի ժամ անց:

Ամերիկյան ԶԼՄ-ները նշում են, որ երկու նախագահների երկրորդ հանդիպումը տևել է մոտավորապես մեկ ժամ, մինչդեռ Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը, որը հաստատել է այդ հանդիպման փաստը, նշել է, որ դա եղել է «կարճատև զրույց», այլ ոչ թե «երկրորդ հանդիպում»:

Washington Post-ը գրել է, որ ընթրիքի մոտավորապես կեսին Թրամփը վեր է կացել սեղանի մոտից ու նստել Պուտինի կողքի ազատ աթոռին: Թրամփը մենակ է եղել, իսկ Պուտինի հետ եղել է նրա պաշտոնական թարգմանիչը:

Ըստ երևույթին՝ Թրամփի և Պուտինի երկրորդ հանդիպման լուրը ԱՄՆ նախագահի դեմ քաղաքական նոր աղմուկի պատճառ կդառնա կոնգրեսում, այդ թվում՝ նաև հանրապետականների կողմից, քանի որ այս ամենը կատարվում է ԱՄՆ ընտրություններում նախագահական թիմի և Կրեմլի դավադրության վերաբերյալ՝ արդեն քիչ-քիչ մարող սկանդալի ֆոնին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Անկախ դիտորդ». 2017-ի ընտրություններն ամբողջությամբ ոչ ազատ են’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն տեղյակ չի եղել, որ Վրաստանը Ուկրաինայից պահանջում է արտահանձնել Սաակաշվիլիին’