‘ԱՄՆ-ն հույս ունի Սիրիայի վերաբերյալ դիրքորոշումները համաձայնեցնել Ռուսաստանի հետ’

731

ԱՄՆ-ն հույս ունի, որ իրեն կհաջողվի Ռուսաստանի հետ համաձայնեցնել իր քայլերը Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում, մամլո ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, հաղորդում է  РИА Новости-ն:

Անցյալ շաբաթ Ժնեևում տեղի ունեցավ «երեք Բ-երի»՝ ԱՄՆ և ՌԴ արտաքին գերատեսչության փոխնախարարներ Ուիլյամ Բեռնսի ու Միխայիլ Բոգդանովի և ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ հանձնակատար Լահդար Բրահիմիի հերթական հանդիպումը: «Մենք կարծում ենք, որ ռուսաստանցիների հետ հանդիպումներն արժե շարունակել, նախ՝ Բրահիմիի ջանքերին աջակցելու, ապա նաև՝ առաջ ընթանալու որոշումներ կայացնելու, համաձայնություն ձեռք բերելու և այդ համաձայնությունն իրականացնելու համար…Մենք հույս ունենք, որ կկարողանանք համաձայնություն ձեռք բերել հետագա քայլերի առնչությամբ, և դա դրական ազդեցություն կունենա ապագա իրադարձությունների վրա»,- նշել է Նուլանդը՝ ընդգծելով, որ դրա համար ժամանակ է անհրաժեշտ, հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘Անհայտ անձինք կողոպտել են Բեռլինի բանկը’
Հաջորդ հոդվածը‘Արոնյանի երրորդ ոչ-ոքին’