‘Օրվա աստղագուշակ’

1284

Խոյ

Օրը լի կլինի հաճելի հանդիպումներով և հետաքրքիր ծանոթություններով: Շատ լավ օր է թե ռոմանտիկ, թե գործնական հարաբերությունները կարգավորելու համար: Հետևելով զգացմունքներին՝ հաճախ կանեք չմտածված քայլեր:

 Ցուլ

Դուք կենսուրախ եք՝ լի էներգիայով: Ինչքան շատ ժամանակ անցկացնեք մտերիմների հետ, այնքան լավ: Օրվա երկրորդ կեսը անցկացրեք Ձեզ համար թանկ մարդու հետ:

 Երկվորյակ 

Այնքան էլ լավ օր չէ. Ճիշտ է, կլինեն ուրախ պահեր, բայց, այնուամենայնիվ, քիչ չեն լինի  նաև հիասթափության պահերը՝ հատկապես անձնական բնույթի: Միգուցե շատ հարցերի Ձեր մտերիմները չկարողանան պատասխան տալ, ստիպված կլինեք հիմնվել ենթադրությունների վրա:

 Խեցգետին

Ձեզ դուր չի գալիս, թե ինչ է կատարվում շուրջը: Բազմաթիվ հարցեր կունենաք, որոնք կցանկանաք քննարկել մտերիմների հետ, սակայն կարևոր որոշումներ կայացնելու համար այնքան էլ բարենպաստ օր չէ: Չի բացառվում անսպասելի սիրո խոստովանություն լսեք:

 Առյուծ

Հնարավոր է բազմաթիվ հաճելի անակնկալներ լինեն՝ թե անձնական, թե մասնագիտական բնույթի, Ձեզ կհաջողվի նոր ծանոթություններ հաստատել: Շատ լավ օր է ֆինանսական հարցերը կարգավորելու համար: Խորհուրդ չի տրվում ճանապարհորդել:

Կույս

Չի բացառվում մասնագիտական հաջողությունների հասնեք: Պետք է հիշել, որ ավելի հեշտ կլինի ղեկավարել մարդկանց, քան ինքնուրույն աշխատել: Այնուամենայնիվ, երեկոյան հոգնածություն կզգաք:

 Կշեռք

Դուք հեշտությամբ լուծում եք ընթացիկ հարցերը, դժվար թե որևէ իրադարձություն Ձեզ հունից հանի: Միգուցե տարաձայնություն ունենաք սիրելիիի հետ նրան ավելի քիչ ժամանակ տրամադրելու պատճառով:

Կարիճ

Հնարավոր է Ձեր մասին վատ կարծիքներ լսեք: Մտերիմները Ձեզ հետ ավելի վատ են վարվում, քան դուք սպասում էիք: Դրա դեմ պայքարելը դժվար կլինի: Խորհուրդ չի տրվում հանդիպումներ ունենալ, միգուցե ֆինանսական կորուստներ լինեն:

Աղեղնավոր

Ժամանակն է եկել գործելու՝ գաղափարները իրականացնելու համար հրաշալի օր է: Հնարավոր է դժվարություններ առաջանան, բայց դրանք Ձեզ չեն վախեցնի:  Բարենպաստ օր է գեղագիտական ճաշակ զարգացնելու համար:

Այծեղջուր

 Ստիպված կլինեք շատ ժամանակ տրամադրել Ձեզ հետաքրքրող աշխատանքով զբաղվելու համար: Հնարավոր է վիճեք մտերիմների հետ մանրուքների պատճառով: Չի բացառվում նոր ծանոթություններ լինեն:

 Ջրհոս

Մեծ հաղթանակների չեք հասնի, սակայն հաճելի տպավորություններ շատ կլինեն. Դուք լավ ժամանակ անցկացնելու հնարավորությունը չեք կորցնում: Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերությունները կարգավորելու համար:

Ձկներ 

Չի բացառվում տարաձայնություններ ունենաք սիրելիի հետ, կթվա, թե դժվար կլինի հարթել հարաբերությունները, սակայն շուտով կստանաք տեղեկություն, որը շատ կօգնի Ձեզ: Բարենպաստ օր է գնումների համար:

Նախորդ հոդվածը‘Այսօրվանից կմեկնարկի նախընտրական քարոզարշավը’
Հաջորդ հոդվածը‘Փակ են Լոռու մարզի Հարթագյուղ և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները ‘