‘
Հունվարի 18-ին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացավ ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հակոբյանը: Վերջինս, ինչպես «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է հայրը, զորամասում ջրծաղիկով է վարակված եղել:
Ըստ Գագիկ Հակոբյանի, իր՝ դեռևս ամբողջովին չառողջացած որդուն, զորամասում հանձնարարություն են տվել, ըստ որի, նա սննդի պահեստի սառնարանի ներսում պետք է սնունդ բեռնաթափեր: Աշխատանքի ժամանակ զինվորի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:
‘