‘Զիդանը 600 միլիոն եվրո կստանա տրանսֆերների համար’

1048

Մադրիդի «Ռեալն» ամռանը կարող է 600 միլիոն եվրո ծախսել տրանսֆերների վրա:

Le Parisien-ի համաձայն՝ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին երաշխիքներ է տվել, որ ամռանը լուրջ աշխատանք է տարվելու տրանսֆերային շուկայում: Ֆրանսիացի մասնագետի պահանջով «Ռեալը» կփորձի ձեռք բերել նաեւ ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապեին:

Հիշեցնենք, որ ամռանը մադրիդյան ակումբին միանալու են պորտուգալական «Պորտուի» պաշտպան Էդեր Միլիտաոն ու բրազիլական «Սանթոսի» կիսապաշտպան Ռոդրիգոն: Միլիտաոյի համար «Ռեալը» կվճարի 50 միլիոն եվրո, իսկ Ռոդրիգոյի համար՝ 45 միլիոն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ում Ասանժին նոր մեղադրանք են առաջադրել. նրան սպառնում է 180 տարվա ազատազրկում’
Հաջորդ հոդվածը‘Մեյը հրաժարական կտա’