‘Ալբերտ II Բելգիացին ԴՆԹ թեստ է հանձնել’

1125

Բելգիայի թագավոր Ալբերտ II-ը, որը գահից հրաժարվել է 2013 թ.՝ հօգուտ իր որդի Ֆիլիպի, դատարանի մայիսի 16-ի որոշման համաձայն ԴՆԹ թեստ է հանձնել:

Թեստը պետք է որոշի, թե արդյո՞ք նա Դելֆինա Բոելի հայրն է: Վերջինս արդեն 10 տարուց ավելի է՝ փորձում է հաստատել իր հարազատական կապը թագավորի հետ:

Դելֆինան ծնվել է 1968 թ. դքսուհի Սիբիլ դը Սելիս Լոնգշանի և միլիոնատեր Ժակ Բոելի ընտանիքում: Ժակ Բոելն արդեն ապացուցել է, որ Դելֆինան իր դուստրը չէ և նրան զրկել է ժառանգությունից:

ԴՆԹ թեստի տվյալները գաղտնի կմնան ինչպես հենց Ալբերտ II-ի, այնպես էլ դատական գործի բոլոր մասնակիցների համար, մինչև որոշում կայացվի թագավորի փաստաբանների ներկայացրած հայցով: Այդ հայցով վիճարկվում է դատարանի որոշման իրավազորությունը, ինչն Ալբերտ II-ին ստիպել է անցնել թեստը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Լիտվայի նախագահ. «Իսկ դուք Դոստոևսկի անգլերե՞ն եք կարդում»’
Հաջորդ հոդվածը‘«Կորչի՛ ֆաշիզմը». բելգիացիներն ընդդեմ ծայրահեղ աջերի’