‘AS. «Ռեալ»-ը հրաժարվել է Նեյմարի տրանսֆերից’

908

«Ռեալ»-ը հրաժարվել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի տեղափոխության համար պայքարելու հնարավորությունից: Այս մասին հայտնում է AS-ը: 

Ավելի վաղ հաղոդրվում էր, որ փարիզյան ակումբը բրազիլացու տրանսֆերը առաջարկել է «սերուցքայիններ»-ին: 

27-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը: 

Սակայն ինչպես նշվում է՝ Նեյմարը չի մտնում «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ: 

Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 28 խաղի և խփել 23 գոլ: 

Նախորդ հոդվածը‘Զելենսկու խորհրդականն առաջարկում է ռուսաց լեզուն վերանվանել «ռուսաստաներեն»’
Հաջորդ հոդվածը‘Տուսկի կարծիքով՝ Ռուսաստանից Վրաստան թռիչքներն արգելելը անհիմն քայլ է’