«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20–ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը պարտվեց Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Շվեյցարացի թենիսիստը մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Հուբերտ Հուրկաչի հետ եւ պարտություն կրեց 3։6, 6։7 (4։7), 0։6 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 51 րոպե։
Առաջին անգամ «Մեծ սաղավարտի» մրցաշարի քառորդ եզրափակիչ հասած Հուրկաչը եզրափակիչի ուղեգրի համար կմրցի իտալացի Մատեո Բերետինիի եւ կանադացի Ֆելիքս Օժե–Ալյասիմի դիմակայության հաղթողի հետ։
Ուիմբլդոնի 8-ակի հաղթող Ֆեդերերը 18-րդ անգամ էր դուրս եկել այս մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Մենախաղի հաղթողը կստանա 1,7 միլիոն ֆունտ ստերլինգ։