Գիտնականները շարունակում են հետազոտել Covid-19-ի ծագման հանգամանքները

570

Գիտնականների միջազգային խումբը հրապարակել է ավելի քան 4 միլիոն կյանք խլած Covid-19-ի ծագման երկու հիմնական վարկածների հետազոտության արդյունքները՝ վիրուսի ուղղակի փոխանցումը կենդանուց մարդուն և արտահոսքը Ուհանի վարակաբանության ինստիտուտի  աշխատանոցից, որի աշխատակիցները, ենթադրաբար, զբաղվում էին գենային ինժեներիայի մեթոդներով մահացու վիրուս ստեղծելու ուղղությամբ։

Հետազոտության արդյունքների վերաբերյալ հրապարակման հեղինակներն են երկու տասնյակ գիտնականներ՝ Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից և այ երկրներից, աշխարհի ամենահեղինակավոր վարակաբաններից մեկի՝ պրոֆեսոր Էդվարդ Հոլմսի ղեկավարությամբ։

Գիտնականները Sars-Cov-2-ը համեմատում են չորս այլ՝ «թագակիրների» ընտանիքի լավ ուսումնասիրված վիրուսների հետ, որոնք մարդու մոտ սովորական սեզոնային գրիպ են հարուցում։ Այդ բոլոր վիրուսները կենդանական ծագում ունեն, սակայն թե որտեղից են  նրանք առաջացել և ինչ հանգամանքներում են հատել տեսակների միջև եղած պատնեշը (այսինքն՝ վարակիչ դարձել մարդու համար)՝ մինչև վերջ պարզ չէ։

Լաբորատոր արտահոսքի մասին է վկայում այն փաստը, որ մեկ տարուց ավելի ժամանակաընթացքում չի հայտնաբերվել նմանատիպ վիրուսով որևէ կենդանի։ Սակայն հետազոտության հեղինակները նշում են, որ գիտնականները չեն կարողացել թեստավորել Ուհանի շուկայի կենդանիների բոլոր տեսակները, մասնավորապես՝ ջրարջակերպ շներին, թեպետ հաստատապես հայտնի է, որ դրանք վարակվում են նոր վիրուսով և վաճառվել են Ուհանի շուկայում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւիմբլդոն. Եզրափակիչում կխաղան Էշլի Բարթին ու Կարոլինա Պլիշկովան
Հաջորդ հոդվածը«Հիբրիդային ագրեսիա»․ Ինչ է կատարվում բելառուսա-լիտվական սահմանին