Բայդեն․ «Ամբողջ աշխարհն է սպառնալիքի տակ»

507

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի այցելել է Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներ, որոնք Իդա փոթորկի հիմնական հարվածն են կրել։

Տեսնելով ավերածությունները՝ Բայդենը հայտարարել է, որ խոսքը գլոբալ կլիմայական փոփոխությունների մասին է, որոնք սպառնում են մոլորակի ողջ բնակչությանը։

«Մեր երկիրը և ամբողջ աշխարհն է սպառնալիքի տակ, առանց չափազանցության։ Դա փաստ է։ Մեզ նախազգուշացրել էին, որ տասը տարի անց անսովոր եղանակային պայմաններն ավելի ու ավելի անսովոր են դառնալու, և հիմա դրա ժամանակը եկել է։ Տեսնելով եղած տվյալները, ավերածությունները, այդքան մարդկանց պատուհասած վիշտը՝ կարելի է դա զգալ։ Ո՛չ թե հասկանալ, այլ հե՛նց զգալ, համն առնել, շոշափել»։

Սպիտակ տունը Կոնգրեսին կխնդրի ավելի քան ութ միլիարդ դոլար հատկացնել վերականգնողական աշխատանքների համար։ Նախագահը նշել է, որ նոր օբյեկտներ կառուցելիս հարկավոր է հաշվի առնել նաև փոփոխվող կլիմայական պայմանները։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըLe Monde․ Ինչո՞ւ Բատակլանի ահաբեկիչն ինքնասպան չի եղել
Հաջորդ հոդվածըԲրազիլիայի նախագահն առաջիկա ընտրությունները ֆարս է համարում