‘
Հանգուցյալ Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի կլանից հարյուրավոր «օրենքով գողեր» որոշել են մեծ «սխոդկա» անցկացնել Արաբական Միացյալ Էմիրություններում: Հարյուրից ավելի «թագադրված» հանցագործներ արդեն դիմել են զբոսաշրջային ֆիրմա՝ արտասահմանյան անձնագրեր ձևակերպելու խնդրանքով, հաղորդում է Росбалт-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին: Գործակալության զրուցակցի խոսքերով՝ հանդիպմանը մտադիր են մասնակցել մոտավորապես երեք հարյուր «գողականներ»: Հանդիպման կազմակերպիչները Ուսոյանի կլանի ներկայիս պարագլուխներն են՝ Դմիտրի Չանտուրիան՝ Միրոն մականվամբ, Թեմուրի Միրզոևը՝ Թիմուր Սվերդլովսկի, Վասիլի Խրիստոֆորովը՝ Վասյա Վոսկրես, Գադի Կալոյանը՝ Օնիկ և Վալերի Ֆարիզովը՝ Վալերա Քուրդ: Հավաքը, օպերատիվ աշխատակիցների խոսքերով, պետք է ցուցադրի կլանի միասնությունը և ուժը, «կթագադրվեն» ևս տասը հանցագործներ, այդ թվում՝ Ուսոյանի ազգականը՝ երկու անգամ դատապարտված «հեղինակությունը»՝ Թիմուր Արխանգելսկի մականվամբ:
Մոսկվայում Դեդ Հասանի սպանությունից հետո ԶԼՄ-ներում սկսեցին հաղորդումներ ստացվել, լրագրողների պնդմամբ՝ նրա հակառակորդների սպանությունների կամ ձերբակալությունների վերաբերյալ:
‘